Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
10.02.2015 | 11:59

... թե ռևանշի ձգտող ուժերի մետաստազները հասել են արդեն հոգևոր ոլորտ: «Կոնկուրենտ ֆիրման» գործիք է դարձրել ոչ միայն Հայաստանում գործող մորմոնների, բողոքական եկեղեցիների բավականին «լայնածավալ» կոնտինգենտը, այլև Հայ առաքելական եկեղեցին. վերջինիս սարկավագները ձեռքի հետ` հավարտ սուրբ ու անմահ պատարագի` ընդդեմ իշխանությունների, թեզեր-մտքեր են արտահայտում և հավատացյալ հոտին տրամադրում իշխանությունների դեմ: Երևանում գործող որոշ եկեղեցիներ, ընդհանրապես, գերակտիվություն են դրսևորում այս հարցում, իհարկե ոչ առանց «մամոնայի» հետ մոտիկից հարաբերման:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ